Վալվերդե. Չեմ անհանգստանում ապագայիս համար


08:30 , 25 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց նա մրցաշրջանի ավարտից հետո հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից.

«Ես չեմ անհանգստանում ապագայիս համար: Միակ բանը, որի մասին այժմ մտածում եմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչն է: Ինձ համար յուրաքանչյուր օրը պայքար է:

Ֆուտբոլում միշտ էլ վերելքներ և վայրէջքներ են լինում և դրանց պետք է պատրաստ լինես»,- մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։