Դիբալա. Ցանկանում եմ մնալ Թուրինում. հպարտությամբ եմ կրում թիմի խաղաշապիկը


03:30 , 25 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է ակումբը լքելու մասին լուրերը.

«Իմ եղբայրը խոսել է իր անունից: Ես զրուցել եմ Ֆաբիո Պարատիչիի հետ ու ղեկավարությունը գիտի իմ ցանկությունների մասին: Ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում» և խաղալ այստեղ նաև հաջորդ մրցաշրջանում: Մեծ հպարտությամբ եմ կրում այս խաղաշապիկը:

Ակնհայտ է, որ ակումբը պետք է ընտրություն կատարի ու նոր մարզչի պայմանները լսի, սակայն ես մեկ բան հստակ գիտեմ, որ մնում եմ Թուրինում»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։