Պուտինի ենթադրյալ դուստրը թեզ է պաշտպանել


05:30 , 25 մայիս, 2019

Եկատերինա Տիխոնովան, որին լրատվամիջոցներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրն են անվանում, թեզ է պաշտպանել «Վեստիբուլյար մեխանոռեցեպտորների ակտիվության ճշգրտման մաթեմատիկական խնդիրները» թեմայով:

Ինչպես հաղորդում է «Պրոյեկտը», թեզին կողմ են քվեարկել խորհրդի 17 անդամներից 17-ը:

Այժմ Եկատերինա Տիխոնովան ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, «տեսական մեխանիկա» մասնագիտությամբ:

Տիխոնովայի աշխատանքը սարքի ստեղծման մասին է, որը տիեզերագնացներին և օդաչուներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել բաց տարածությունում, ինչպես նաև կօգնի վեստիբուլյար ապարատի խախտումներ ունեցող մարդկանց:

Նրա գիտական ղեկավարը Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին էր: