Հրդեհ Նոր Նորքում


23:10 , 24 մայիս, 2019

Մայիսի 24-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:31-ին: Այրվել է առաստաղի (բաղդադե) գերանը` մասամբ (մոտ 20 սմ հատված):