Գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը. Դանիել Իոաննիսյան


18:37 , 24 մայիս, 2019

Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։ Այսինքն՝ մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է՝ գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ, առավել ևս, ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել և հետո նոր խոսել։ Մտածելը երբեմն օգտակար է։