ԱՄՆ-ում մարդկային աճյունի մնացորդները կօգտագործվեն որպես պարարտանյութ


23:20 , 24 մայիս, 2019

Վաշինգտոնի նահանգի իշխաությունները թույլատրել են մահացած մարդկանց մարմինները որպես պարարտանյութ օգտագործել՝ գրում է iz.ru-ն։

Նահանգապետ Ջեյ Ինսլին համապատասխան օրինագիծը ստորագրել է մայիսի 21-ին: Փաստաթղթի համաձայն՝ կոմպոստացումը համարվում է ստանդարտ հուղարկավորության կամ դիակիզման այլընտրանք:

Ենթադրվում է, որ մահացածի մարմինը տեղադրվում է խոտով, թեփով և ծղոտով լցված պողպատե կոնտեյների մեջ: 30 օրվա ընթացքում մարմինը բնականորեն քայքավում է, ապա հարազատները կարող են այն օգտագործել այգեգործության մեջ: