102-ամյա կինը խոստովանել է 92-ամյա կնոջ սպանությունը


21:15 , 24 մայիս, 2019

Ֆրանսիական Շեզի-Սյուր-Մարն բնակավայրում, տարեցների տանը բնակվող կինը կասկածի տակ է հայտնվել 92-ամյա հարևանուհուն սպանելու համար: Այս մասին հաղորդում է France Info տեղեկատվական պորտալը:

Կասկածյալը, որը ցանկացել է անանուն մնալ, աշխատակիցներից մեկին խոստովանել է, որ «մարդ է սպանել»: Կենտրոնի աշխատակիցը զոհին հայտնաբերել է մահճակալի վրա, մահացած վիճակում, դեմքին բազմաթիվ բռնության հետքերով: Փորձաքննությունը ցույց է տվել, որ տարեցների տան բնակչուհուն խեղդամահ են արել և գլխին բազմաթիվ հարվածներ հասցրել:

Ներկա պահին 102-ամյա կինը գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում: Փորձագետները գնահատում են նրա վիճակը, որպեսզի պարզեն, թե արդյոք հնարավոր է երկարակյաց կնոջը քրեական պատասխանատվության ենթարկել: