Սկզբում ասում էր՝ մերժեք Սերժին, հետո ասեց՝ ինձ վարչապետ դարձրեք, դա քիչ էր, մի հատ էլ ԱԺ ուզեց, վերջում էլ՝ դատարանները


17:30 , 24 մայիս, 2019

Սկզբում ասում էր՝ մերժեք Սերժին, հետո ասեց՝ ինձ վարչապետ դարձրեք, դա քիչ էր, մի հատ էլ ԱԺ ուզեց, վերջում էլ՝ դատարանները։ Լավ, վերջը դու ի՞նչ ես տալու ժողովրդին: 

Տպավորություն է, որ մեկը անցնի աշխատանքի, ուզի ախատավարձ, կաբինետ, գրասեղան, ծառայողական մեքենա, քարտուղարուհի, վերջում՝ տուն, կին, հետո էլ աշխատանքի արդյունքը չստացվի, ասի՝ դուք եք մեղավոր, ես երեխա էլ էի ուզում, իմ փոխարեն չունեցաք։

Հիմա սրան ինչքա՞ն պիտի ժողովուրդը տա, վերջում էլ պիտի բոլորին քցի ու ասի՝ դուք էիք մեղավոր, ես ուզեցի, դուք չտվեցիք: