ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները


16:30 , 24 մայիս, 2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, անդրադարձել անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:

Վանեցյանը և Գոմելաուրին ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարևորությունը: