Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը


15:40 , 24 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանում, որի ժամանակ դատապարտել  է «Արսենալի» հայ կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Հիշեցնենք՝ նա բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ 

«Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ: Դա գեղեցիկ խաղի կեղտոտ կողմն է: Եթե ես լինեի ԱԳՆ ղեկավար, ապա կդիմեի ՈՒԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է», - ասել է Ուոթսոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ