ԱԺ-ում լսումներ են անցումային արդարադատության կիրառման վերաբերյալ, ԱԺ-ի բակում՝ բողոքի ակցիա. ուղիղ


11:27 , 24 մայիս, 2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվել են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Այդ առիթով ԱԺ մուտքի առջև «Ադեկվատ» ՀԿ անդամները կազմակերպել են բողոքի ակցիա, Նարեկ Մալյանի բնորոշմամբ՝ ընդդեմ Սորոսի հիմնադրամի: Մալյանի տեղեկություններով՝ ԱԺ-ում է լինելու նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Երեկ իր ուղիղ հեռարձակման միջոցով Նարեկ Մալյանն ասել էր, որ դեռ անցյալ տարվա հուլիսին Լարիսա Մինասյանի հրավերով Հայաստան էր ժամանել անցումային արդարադատության փորձագետներից Ռուբեն Կարանզան, ում լուսանկարը չէր տեղադրվել կառավարության կայքում ու գաղտնի էր պահվել, սակայն փորձագետը իր թվիթերյան էջում հրապարակել էր այն:

«Կարանզան այժմ անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ է և աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Այսօրվա լսումների գլխավոր բանախոսներից մեկը լինելու է հենց Կարանզան»,- ասաց նա: