ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով լսումներ են. ուղիղ


10:18 , 24 մայիս, 2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Նախատեսված են ելույթներ, մասնավորապես՝ անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերի, մեխանիզմների, գործիքների վերաբերյալ, քննարկումներ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, և հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար»։

Նշենք, որ իր հերթին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում էր արել՝ նշելով, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորություն կտան պարզելու, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից»։

Խորհրդարանական լսումներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։