Կաննի փառատոնի համար նախատեսված 3.5 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք զարդերը մոռացել են ինքնաթիռում


07:49 , 24 մայիս, 2019

3.5 մլն եվրո արժողությամբ թանկարժեք ոսկերչական զարդերը Կաննի կինոփառատոն տեղափոխող կինը դրանք մոռացել է ինքնաթիռում: Այս մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ Նիցցայի ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն:

Արտադրողի կողմից գովազդային նպատակով տրամադրված ոսկերչական զարդերը նախատեսված են եղել ալբանական ծագմամբ հայտնի բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի համար: Նա կինոփառատոնի հյուրն էր: Սակայն դրանք տեղափոխող կինը զարդերով փոքրիկ ճամպրուկը մոռացել է Լոնդոնից Նիցցայի օդանավակայան ժամանած ինքնաթիռում: Սրահում նա մոռացել է նաև թանկարժեք մորթուց թիկնոցը:

Կինը հիշել է այդ մասին արդեն օդանավակայանից դուրս գալիս: Նա փորձել է վերադառնալ ինքնաթիռ, սակայն ֆրանսիական սահմանապահ ոստիկանները թույլ չեն տվել:

Ավիաընկերության աշխատակիցները գտածոն ետ են ուղարկել Լոնդոն, որտեղ այն վերադարձվել է արտադրող ընկերությանը, որը դրանք նորից ուղարկել է Կանն: