Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որն է ամենավտանգավոր ծխախոտը


06:30 , 24 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Բժշկական համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ առանց ֆիլտրի ծխախոտի օգտագործումն ամենավտանգավորն է առողջության համար: Газета-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրությունը հրապարակվել է MedicalXpress կայքում:

Ըստ աղբյուրի՝ փորձագետները հետազոտել են 55-ից 74 տարեկան 14 հազար մարդկու ծխած ծխախոտի քանակի և տեսակի տվյալները: Նրանք եզրակացրել են, որ անֆիլտր ծխախոտը կրկնապատկում է թոքի քաղցկեղից մահվան վտանգը և 30 տոկոսով մեծացնում է մահվան հավանականությունը:

Միաժամանակ գիտնականները հիշեցրել են, որ ֆիլտրով ծխախոտը նույնպես շատ հաճախ թոքի քաղցկեղ է առաջացնում, բացառություն չեն նաև «թեթև», «գերթեթև» կամ մենթոլի համով ծխախոտները:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։