Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ է. Նաիրա Զոհրաբյան


00:30 , 24 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, որովհետև դրանից 1 օր առաջ վարչապետը կոչ էր արել առավոտյան 8:30 սկսել գործողությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Եթե սա ինքնաբուխ է, ուրեմն կոչով արված ակցիան ինքնաբուխ ակցիա է և պետք է «Երթերի մասին օրենքում» համապատասխան փոփոխություն արվի, որ եթե նախապես հայտարարվում է ակցիայի ժամի մասին, տեղի մասին, այն, ըստ ճաշակի, ըստ քաղաքական նպատակահարմարության կարելի է համարել ինքնաբուխ»,-  նշեց Ն. Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ