ՀՀ-ն պարզապես փրկեց իր դեմքը՝ թույլ չտալով, որ մինչև 2020-ն այլ երկրի թեկնածու նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայկ Մարտիրոսյան


22:10 , 23 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը պարզապես պահեց իր դեմքը՝ թույլ չտալով, որ մինչև 2020 թվականն այլ երկրի թեկնածու նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Բիշքեկում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմանը, ըստ որի, 2020 թվականին քննարկվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցը:                    

«Հայաստանը դուրս է գալիս այս իրավիճակից մինիմալ կորստով, որովհետև այս ամբողջ ընթացքում չկարողացավ նշանակել իր սեփական թեկնածուին, բայց դուրս չի գալիս լիովին ջախջախված և նվաստացված: Այսինքն՝ այս ընթացքում չի նշանակվում այլ թեկնածու, որը կարող էր զբաղեցնել Հայաստանին հատկացված ժամկետը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ