Ոստիկանները ձերբակալել են ասասինի, որը զինված է եղել 30 սմ երկարությամբ շեղբով (Photo)


03:08 , 24 մայիս, 2019

Փարիզի Սեն-Լազար կայարանում ժանդարմները ձերբակալել են ամբոխից խիստ տարբերվող 27-ամյա մի երիտասարդի։ Երիտասարդը եղել է սև դիմակով, սև գլխարկով և արևապաշտպան ակնոցներով։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 30 սմ երկարություն ունեցող շեղբ, որը բացվում է ձեռքի կտրուկ շարժման ժամանակ, իսկ նրա ուսապարկում հայտնաբերվել է 2 դանակ, սուր բահ և այլն։ Ձերբակալվածը նշել է, որ ինքը Assassins Creed-ի երկրպագու է և ուղղակի նմանակել է հերոսին։