Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները մինչև հոգու խորքը վիրավորվել են Սահմանադրական դատարանից


20:19 , 23 մայիս, 2019

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները (բացի Ս. Ավետիսյանից) մինչև հոգու խորքը վիրավորվել են Սահմանադրական դատարանից։ Խմբով դիմել են ԲԴԽ՝ ակնկալելով «համարժեք արձագանք» (http://court.am/news/23-05-2019/Մ-6788.pdf

Իսկ ի՞նչ է պատահել նրանց։ Պատահել է հետևյալը.

1. Ըստ դատավորների՝ ՍԴ-ն Վաչագան Ղազարյանի գործով կայացված որոշմամբ (ՍԴՈ-1453) իրենց մեղադրել է կամայականության մեջ։

Այս պնդումը ճիշտ է։ Որոշման մեջ ՍԴ-ն նշել է. «․․․ Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը․․․ կամայականորեն ... շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129918

2. Ըստ դատավորների՝ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշմամբ (ՍԴՈ-1459) իրենց մեղադրել է լիազորությունների վերազանցման մեջ։

Այս պնդումը մանիպուլյացիա է։ Որոշման մեջ նման ձևակերպում չկա: Վճռաբեկ դատարանի որոշումը որակվել է որպես «խնդրահարույց», «անթույլատրելի» և «հայեցողական», բայց ՍԴ-ն չի նշել, որ «վճռաբեկ դատարանը սահմանազանցել է իր լիազորությունները» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130639

3. Թիվ ՍԴՈ-754 որոշմամբ ՍԴ-ն նշել է. «... Վճռաբեկ դատարանի կողմից իր... հայեցողական լիազորության իրականացումն առանձին դեպքերում կրում է ոչ իրավաչափ և կամայական բնույթ»։ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=44261):

Այսինքն՝ այս դեպքում ևս Վճռաբեկ դատարանը «մեղադրվել է» կամայականության մեջ։ Ոչ ոք դրանից չի վիրավորվել։

4. Թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ ՍԴ-ն նշել է. «... Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը ... վերազանցել է իր լիազորությունները...» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74497

Այսինքն՝ այս դեպքում վարչական դատարանը «մեղադրվել է» լիազորությունների սահմանազանցման մեջ։ Կրկին ոչ ոք չի վիրավորվել։

5. Զավեշտալի կլինի, եթե ԲԴԽ-ն, որը չարձագանքեց «դատարաններն արգելափակելու» ակցիային, էս դեպքում հայտարարություն անի ՍԴ-ի դեմ։