15:05 , 22 հունիս, 2013
«Ինտերնասիոնալ»-ի կիսապաշտպան Ֆրեդը իր կարիերան կշարունակի Դոնեցկի «Շախտյոր»-ում: Արդեն վաղը 20-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Դոնեցկ, որտեղ բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «հանքափորների» հետ, հայտնում է Globoesporte-ը: Այդ տեղեկությունը հաստատել են ֆուտբոլիստի ներկայացուցիչները` Ռոբերտո Ասիսը և Ալեշանդրե Ալմեյդան: Տրանսֆերի արժեքը կկազմի 15 մլն եվրո: