ԱՄՆ-ի Huawei-ի դեմ ուղղված գործողությունները կհարվածեն Apple-ին


22:00 , 23 մայիս, 2019

Չինական Huawei-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի կոշտ գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ Apple-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Չինաստանը կարող է «հարվածել» ամերիկյան ընկերություններին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների՝ Huawei-ի դեմ կիրառվող պատժամիջոցների:

Ինչպես նշվում է, Apple-ը կարող է կորցնել իր շահույթի գրեթե մեկ երրորդը, եթե Պեկինն արգելի ընկերության արտադրանքը:

Ընդ որում՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Huawei-ի քննադատությունը նույնպես կարող է ազդել Apple-ի վաճառքի վրա Չինաստանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությունները Չինաստանում «տնտեսական հետապնդում» են անվանել: