Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը


19:00 , 23 մայիս, 2019

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն արգելափակել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը: Ավելին՝ Կոնգրեսում թուրքական հարցերով կոմիտեի համանախագահներ Ջո Ուիլսոնը և Սթիվ Շաբոթը դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստանից C-400 համալիրներ գնելու որոշումը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Էրդողանի որոշումը վնաս է հասցնում Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններին, ԱՄՆ-ի համար վտանգավոր և բացարձակապես անընդունելի է, նշել են նրանք:

Ինչպես հայտնում է «Congressional Quarterly» պարբերականը, Վաշինգթոնում արդեն Թուրքիային այլընտրանք են փնտրում եվրոպական և ճապոնական կործանիչների համար F-35-ի մասեր արտադրելու հետ կապված: Հաղորդվում է, որ որոշ երկրներ շահագրգռված են 100 կործանիչների գնմամբ, որոնք նախատեսված էին Թուրքիայի համար: