Մեյի հրաժարականի մասին լուրը հերքվեց


15:20 , 23 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր պաշտոնին կլինի, երբ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանի Լոնդոն: Այդ մասին հայտարարել է բրիտանական ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը. հայտնում է ТАСС-ը:

Ավելի վաղ The Times-ը,  նախարարների կաբինետում իր աղբյուրներին հղումով, հայտնել է, որ Մեյը վաղը` մայիսի 24-ին, հրաժարական կտա` կապված Brexit-ի խնդիրների հետ:

Նշենք, որ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի Էլիզաբեթ 2-րդ թագուհու հրավերով` հունիսի 3-5-ը: