ԱՄՆ-ում վագրը հարձակվել է հավաքարարի վրա


11:40 , 22 հունիս, 2013

Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգում՝ էկզոտիկ կենդանիների կենտրոնում, վագրը հարձակվել է կենտրոնի աշխատակցուհու վրա. կինը հոսպիտալացվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։

 Կենտրոնի տնօրինությունը վստահեցնում է, որ կատարվածը դժբախտ դեպք էր։

«Մեր աշխատակցուհին մաքրություն էր իրականացնում վագրի վանդակում։ Մաքրության ժամանակ կենդանին տարվում է այլ վայր, սակայն կինը մոռացել է փակել վանդակի դուռը, և գազանը հարձակվել է նրա վրա»,- հայտնել են ղեկավարությունից։

 Ինչպես պատմել են ականատեսները, վագրը հավաքարարին տապալել է գետնին և սեղմել գլուխը։