Իմ եղբորորդու հետ չեմ շփվում, սակայն գիտեմ՝ ինքն անմեղ է. Օսիպյանը՝ եղբորորդու մասնակցությամբ դեպքի մասին


15:00 , 23 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Եթե անկեղծ ասեմ՝ տեղեկացված չեմ՝ ինչ կարգավիճակ ունի իմ եղբորորդին: Անդրադառնալով իր եղբորորդու մասնակցությամբ միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: 

Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը փակվել էր, այժմ այն վերաբացվել է՝ այլ հոդվածով:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ եղբոր ընտանիքի հետ շփվում է, եղբորորդու հետ՝ ոչ. «Պատժել եմ իրեն՝ չշփվելով: Իրեն ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու»:

ՀՀ ոստիկանապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ եղբորորդին եղել է այդ կռվի մասնակիցը, սակայն ինքը չի եղել դանակահարողը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ