Ռուսաստանում բժշկի աչքի առաջ ռադիոթերապիայի սարքավորումը ճզմել է հիվանդին


12:37 , 23 մայիս, 2019

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի հիվանդանոցներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ուռուցքաբանական բաժանմունքում ռադիոթերապիայի սարքավորումն ընկել է հիվանդի վրա և ճզմել վերջինիս: Այս ամենը տեղի է ունեցել բժշկի աչքի առաջ, որը ոչնչով չի կարողացել օգնել հիվանդին: Այս մասին տեղեկացնում է life.ru-ն:

Նշվում է, որ անհայտ պատճառներով խախտվել է ձգման մեխանիզմը, և սարքը ողջ ծանրությամբ ընկել է հիվանդի վրա: Աղբյուրը հայտնում է, որ բժիշկը գտնվում է շոկային վիճակում: Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները` հանգամանքները պարզելու համար: