Չքնաղ ավարտական երեկո. իսկ մեր երեխաները կգնայի՞ն նման քայլի


11:17 , 22 հունիս, 2013

Ուշադիր նայեք այս երեխաների դեմքերին, մտովի փոխանցեք նրանց ձեր հարգանքի խոսքերը, քանզի նրանք իրոք արժանի են դրան: Բանը նրանում է, որ Սերբիայի Պիրոտ քաղաքի գիմնազիայի շրջանավարտները ինքնակամ հրաժարվել են գումարներ ծախսել իրենց համար տոնական զգեստներ գնելու համար, այդ գումարները նրանք փոխանցել են քաղաքի անապահով ընտանիքներին: Այս ակցիայի, որի անվանումն էր`«Твои пять минут блеска – чья-то целая жизнь», ընթացքում աշակերտները հավաքել են 310000 դինար գումար, որը նրանք փոխանցել են ծանր հիվանդություններով տառապող երեխաների 3 ընտանիքներին: Որպեսզի ավելի արտահայտիչ լինի ասածս, Ձեզ եմ ներկայացնում մի հատված այս պատմության մասին վերցված սերբական մամուլից`- В торжественном зале Гимназии были переданы деньги для 12-летнего Предрага Потича, болеющего детским церебральным параличом, 11-летнего Матеи Лазаревичу, перенесшего семь операций и пятилетнего Чеды Тошича, также больного ДЦП и после недавней операции начавшего ходить. После торжеств в Гимназии, выпускники прошли по центру города в футболках с надписью «Твои пять минут блеска – чья-то целая жизнь» Выпускники рассказывают, что они хотели сделать что-то такое, чтобы их запомнили, а также дать пример следующим поколениям.

Հարգելի ընթերցող, երբ կարդացի այս պատմության մասին, ինձ մոտ միանգամից հարց առաջացավ` իսկ մեզ մոտ` Հայաստանում, մենք թույլ կտայի՞նք, որ մեր երիտասարդները, մի կողմ դնելով մեր կողմից իսկ սահմանած առկա «քաղքենիական» ավանդույթները և կարծրատիպերը, հանուն անապահովների գնային նման զոհաբերության, թե՞ ոչ: Թույլ կտայի՞նք, թե՞ կասեինք`այ բալես, այսպիսի երեկո քեզ մոտ կյանքում մի անգամ է լինելու, մի փչացրու այն հանուն անապահովների: 
Հ.Գ. Ժամանակն է եկել, որպեսզի մենք մեր երեխաներին դաստիարակենք բարության չափանիշներով, ժամանակն է եկել, որպեսզի մեր երեխաները մեր օրինակի վրա հասկանան բարության մոգական ուժը: Հավատացեք` մեզ ուղղակի անհրաժեշտ է ցուցաբերել անսահման բարություն մեր երկրի անապահովների հանդեպ, դա է արժանապատիվ հասարակարգի հենասյուներից մեկը: