Հայերս մեծ-մեծ խոսում ենք մեր պատմության մասին, բայց մեկ ձեռքի մատների վրա իմաստուն մարդկանց, հայ փիլիսոփաների թվարկել չենք կարող


05:47 , 23 մայիս, 2019

Դեմոկրատիայի ագրեսիվ քարոզը հանգեցրեց նրան, որ շատ երկրներում մարդկանց թվում է, թե դեմոկրատիան հրաշք է, մի հրաշք բալասան, որն ընդունելուց հետո միանգամից ամեն ինչ բուժվում է, երկիրն էլ սկսում է բարգավաճել։ Սովետական ժողովուրդները ևս այդ քարոզի զոհը դարձան։ Այդ լոգիկայով պիտի մտածել, որ լավ թագավորներ չեն եղել ու չկան, պիտի ոչ մի պետություն երկար կյանք չունենար։ Աբսուրդ է։

Եթե ազգը չունի կառավարման, կառավարչի ու ծառայողի ձևավորված մշակույթ, եթե հասարակության մեջ չկան քաղաքավարիություն, բարյացկամություն և բազմաթիվ այլ կարևոր գրված ու չգրված կանոններ, ոչ մի դեմոկրատիա չի աշխատելու այդտեղ։ Չինացի կոմունիստները մշակութային հեղափոխության ժամանակ Մաոյի գլխավորությամբ փորձեցին արգելել կոնֆուցիզմը, որով դարեդար առաջնորդվում էին թե՛ չինական կառավարիչները, թե՛ հասարակությունը, և ի՞նչ։ Ոչինչ էլ չստացվեց, մի քանի տասնամյակ հետո Չինաստանում այդ արգելքը վերացվեց, և կոնֆուցիոնիզմը կրկին սկսեց տարածվել նոր թափով։ Հասարակություն դաստիրակելը լուրջ գործ է, իմաստության ու բանականության բարձր մակարդակի արդյունք է։

Հայերս մեծ-մեծ խոսում ենք մեր պատմության մասին, բայց մեկ ձեռքի մատների վրա իմաստուն մարդկանց, հայ փիլիսոփաների թվարկել չենք կարող։ Արդյունքում ունենք անկանոն, քաոսային պատմություն և նմանատիպ ներկա։
Ասածս ի՞նչ է․ հույս չդնեք ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ վրա։ Եթե հասարակությունը չունի արժեքներ գնահատելու ունակություն, եթե առողջ և բանական մարդկանց չի բարձրացնում վեր, որպեսզի նրանք կառավարեն, ՈՉԻՆՉ չի ստացվի, խեղկատակ ստախոսների դեմոկրատիան դիկտատուրայից շատ ավելի վատն է լինելու։

Մտածողներին