Սիրիայում ահաբեկիչներն անօդաչու սարքի միջոցով վնասել են Համայի էլեկտրակայանը


06:30 , 23 մայիս, 2019

Tert.am-ը գրում է․

Ահաբեկչական խմբավորումներն անօդաչու սարքի միջոցով մայիսի 22-ին գրոհ են կազմակերպել Սիրիայի Համա նահանգում գտնվող էլեկտրակայանի ուղղությամբ` պատճառելով զգալի նյութական և տեխնիկական վնասներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները 17 հրթիռ էին արձակել Սիրիայի տարածքում գտնվող «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ, սակայն ռուսական կողմին հաջողվել էր որսալ հրթիռներ: Դրանց մի մասն էլ կես ճանապարհին ընկել էր՝ չհասնելով վերջնական թիրախին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։