Ադրբեջանը երրորդ օրն է՝ անցկացնում է լայնածավալ զորավարժություններ (Photo)


04:50 , 23 մայիս, 2019

Ադրբեջանը երրորդ օրն է՝ անցկացնում է լայնածավալ զորավարժություններ, որոնք հնարավորինս նույնականացված են պատերազմական իրավիճակի հետ: Որպեսզի ավելի տպավորիչ լինի, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջապահ դիրքեր, ստուգել ստորաբաժանումների մարտունակությունը, տվել հանձնարարականներ: Նա հանձնարարել է Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում տալ ոչ համարժեք հակահարված՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակները: 

Որպես կանոն, զորավարժությունների ժամանակ օգտագործվում է «պայմանական հակառակորդ» տերմինը, սակայն Ադրբեջանը կոնկրետ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության անունը՝ որպես զորվարժությունների թիրախ: