Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում


01:49 , 23 մայիս, 2019

Առաջարկության համաձայն՝ Բելառուսի թեկնածուն պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը ստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Չնայած այն հանգամանքին, որ Բելառուսի նախագահը մեծ ցանկություն ուներ, որպեսզի ժամկետից շուտ իր թեկնածուն զբաղեցներ այդ պաշտոնը, միևնույն է, հայկական կողմի դեմ լինելու հանգամանքը խանգարեց դրան, ու Բելառուսն օրենքով նախատեսված ժամանակահատվածում միայն կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: