Հնդկական օվկիանոսում կես տարվա ընթացքում խոշոր գործող հրաբուխ է առաջացել


05:08 , 23 մայիս, 2019

Անցյալ տարի գիտնականները մի քանի անգամ արձանագրել են տարօրինակ սեյսմիկ ակտիվություն Հնդկական օվկիանոսում՝ Մայոտի կղզու մոտ: Այժմ ջրի տակ գտել են 5 կիլոմետր տրամագծով և 800 մ բարձրությամբ ակտիվ հրաբուխ: Դեռևս վեց ամիս առաջ այն չկար՝ գրում է Science Alert-ը:

Սեյսմիկ սարքերի տվյալները փաստում են հատակից 20-50 կիլոմետր խորությամբ մագմայի առկայությունը, որը երբեմն մակերես է ժայթքում և հանդիպելով սառը ջրին՝ հատակի ճաքեր է առաջացնում։