ՀԱՊԿ-ը նոյեմբերին կքննարկի Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին անվտանգության հարցով առաջարկները


23:20 , 22 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովում առաջարկներ կներկայացվեն տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստի ավարտին:

«Հավելյալ առաջարկներ են ընդունվել, որոնց մասին կզեկուցվի երկրների ղեկավարներին ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովում, որը կկայանա Բիշքեկում նոյեմբերին: Առաջարկները վերաբերում են տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանը՝  մեր տաջիկ դաշնակիցների՝ ահաբեկչական սպառնալիքները հետ մղելու ունակության բարձրացման նպատակով», - ասել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ