Գրոհայինները հրթիռներ են արձակել ռուսական Հմեյմիմ ավիաբազայի ուղղությամբ


19:20 , 22 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Սիրիայում ահաբեկիչները  17 հրթիռ են արձակել ռուսական Հմեյմիմ ավիաբազայի ուղղությամբ. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ արձակված հրթիռներից 8-ը ավիաբազա չեն հասել, մնացած  9-ը ոչնչացվել են ռուսական ավիաբազայի ՀՕՊ համակարգերի կողմից: