Երկրի մակերեւույթն առաջին անգամ նկարահանվել է 4K լուծաչափով


22:15 , 22 մայիս, 2019

Երկրի մակերեւույթի գերբարձր հստակությամբ տեսագրությունը հաջողվել է ստանալ եգիպտական EgyptSat-A արբանյակի շնորհիվ, որն ստեղծել է Ռուսաստանի «Էներգիա» կորպորացիան։

Կադրերը տարածել է Մեծ Բրիտանիայի Sen ընկերությունը, որն արբանյակի վրա տեղակայել է տեսագրության հոսքային հաղորդման համակարգ:

Նախնական տվյալներով՝ այս պահին ապարատը թռիչքային փորձարկումներ է անցնում։