Մահացել է մազերի հարդարման հեղինակը


23:20 , 22 մայիս, 2019

88 տարեկանում մահացել է ֆրանսիացի վարսահարդար Պատրիկ Ալեսը, որին ԶԼՄ-ներն անվանում են մազերի հարդարման հեղինակ, հաղորդում է BFMTV-ն։

Նշվում է, որ վարսահարդարի իրական անունը Խեսուս Գոնսալես է։ Նա ծնվել է Իսպանիայում 1930 թ․-ին։ 7 տարեկանում նրա ընտանիքը Ֆրանսիա է փախել՝ փրկվելով քաղաքացիական պատերազմից։

Փարիզում նա սկսել է աշխատել որպես առաքիչ վարսահարդարման սրահներում։

1964-ին Ալեսը ստեղծել է մազերի հարդարման պրոցեդուրան։ Հենց նրա շնորհիվ մարդիկ սկսել են սանրել խոնավ մազերը՝ դրանց անհրաժեշտ տեսքը տալու համար և չորացնել դրանք վարսահարդարիչով։