«Նախագահական բազկաթոռն անհարմար է». հրապարակվել է Զելենսկիի՝ երկրի ղեկավարի աշխատասենյակից առաջին տեսանյութը


15:16 , 22 մայիս, 2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին աջակցող ֆեյսբուքյան խմբերից մեկը տեսանյութ է հրապարակել նրա վերաբերյալ՝ ինչպես է նախագահը մտնում իր աշխատասենյակ ու նստում բազկաթոռին:

«Ամենևին էլ հարմար չէ»,- նախագահական բազկաթոռից բողոքել է նախկին շոումենն ու ասել, որ չի համբերում, թե երբ են տեղափոխվելու նախագահական նստավայրից, որը նախկինում զբաղեցնում էր Պյոտր Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ Զելենսկիի երդմնակալության պաշտոնական արարողությունը կայացել է մայիսի 20-ին:

Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագիրն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում: