Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի


14:46 , 22 մայիս, 2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի:  Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին: 

Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտան անվանափոխելու առաջարկը մերժվեց։