Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալը» հետևում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մադրիդում դրական են ընդունել 20-ամյա խաղացողի խոսքերը Լիգա-1-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ: «Սերուցքայինները» կարծում են, որ դա առաջին քայլն է հնարավոր տեղափոխության համար:
L’Équipe-ը տեղեկացնում է, որ «Ռեալ» տեղափոխությունը Մբապեի համար ամենաիրական տարբերակն է:
Փարիզյան ակումբը, սակայն, չի ցանկանում բաց թողնել իր առաջատարներից մեկին ու կդիտարկի նվազագույնը 250 մլն եվրո կամ ավելի արժողությամբ առաջարկներ:
Մբապեն ՊՍԺ-ի կազմը համալրել է «Մոնակոյից» 180 մլն եվրոյի դիմաց: