Գրանտակեր «բնապահպանը» խեղաթյուրում է իրականությունը. քաղաքական մարազմը ստիպել է անցնել բարոյականության սահմանը (Video)


13:30 , 22 մայիս, 2019

Քաղաքական մարազմը ոմանց մոտ այն աստիճան է սրացել, որ անկարողությունից սկսել են անցնել բարոյականության սահմանն ու մարդկանց մեղադրում են արարքների մեջ, որոնք բացարձակ չեն համապատսխանում իրականությանը: 

Վերջերս քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դեմ ուղված անօգուտ արշավը, շոուն այդպես էլ ցանկալի արդյունք ապահովեցին և հիմա նոր մանիպուլացիաների միջոցով է փորձ արվում սնուցել: Այս անգամ գրանտակեր բնապահպաններն են նետվել դաշտ, ովքեր անհիմն կերպով փորձում են վարկաբեկել Ծառուկյանի անունը, մարդ, ում սերն ու հոգատարությունը հայրենի բնության նկատմամբ բոլորին է քաջ հայտնի: Մասնավորապես, «բնապահպանի» անվան տակ հանդես եկող ոմն երիտասարդ գրել է, թե Վայոց Ձորը Ծառուկյանի համար դարձել է որսատեղի: 

Ակնհայտ սուտն ու լկտի մեկնաբանությունները միանգամից աչքի են զարնում այն ֆոնին, երբ իրականում գիտես, թե Գագիկ Ծառուկյանն ինչ հսկայական միջոցներ է ծախսել, որպեսզի այդ տարածքում հատուկ պահպանվող գոտի ստեղծի, որտեղ իրենց զարգացումն են ապրելու ոչնչացման եզրին գտնվող հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը: Եվ հիմա էլ այդ տարածք այցելելիս ակնհայտ է դառնում Ծառուկյանի ջանքերի ու սրտացավության արդյունքը․ բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնն աննախադեպ աճ են գրանցել քանակական առումով, էլ չենք խոսում մյուս կենդանատեսակների մասին, որոնք ևս գտնվում են պաշտպանության տակ:

Հիմա այս ամենից հետո գրել, թե Ծառուկյանը Վայոց Ձորը դարձրել է որսատեղի, առնվազն անբարոյականություն է, անարգանք հայրենի բնության նկատմամբ, ու նման դրսևորմամբ ցանկացած գրանտակեր ակտիվիստի չպետք է թույլ տալ, որ իրենց կոչեն «բնապահպան» և իրենց մութ գործերն իրականացնեն բնության պահպանության մեջ մեծ ներդրում ունեցող անձանց անհիմն վարկաբեկելու միջոցով:

Չնայած մեծ հաշվով պարզ էր, որ քաղաքական ֆրոնտով անհաջողության մատնվելուց հետո քաղաքականապես իմպոտենտները ձգտելու են այլ ֆրոնտներով ևս գրոհել, բայց դե հիասթափեցնեմ ձեզ բոլորիդ՝ դա ևս անհաջողությամբ է պսակվելու, քանզի Ծառուկյանն այդ ոլորտում ևս անասելի ներդրումներ է կատարել և միայն ծաղկացրել է, իսկ դա քննադատանքի ենթակա չէ: Տապակվեք ձեր յուղով, պարոնայք «աբիժնիկներ»...