ԱՄՆ-ում ուղևորներին կարող են թույլ տալ թռիչքի ողջ ընթացքում օգտվել էլեկտրոնային սարքերից


10:35 , 22 հունիս, 2013

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը ծրագրում է ինքնաթիռների ուղևորներին թույլատրել թռիչքի ամբողջ ընթացքում էլեկտրոնային սարքեր օգտագործել՝ պահպանելով հեռախոսազանգերի արգելքը: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Այժմ ԱՄՆ-ում գործող օրենքի համաձայն՝ ինքնաթիռում թույլ չի տրվում միացնել ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքավորում՝ 10 հազար ֆունտ բարձրությունից ցածր թռիչքի ժամանակ:

Սակայն, ըստ հետազոտողների, ուղևորների գրեթե ¾-ն առնվազն մեկ անգամ մոռացել է անջատել սարքավորումները թռիչքի ժամանակ: Նրանցից 61 տոկոսը շարունակել է օգտագործել սմարթֆոնները: Հարցման 10 մասնակիցներից 4-ը կցանկանային թռիչքի ողջ ընթացքում էլեկտրոնային սարքեր օգտագործելու հնարավորություն ունենալ:Սրա վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի սեպտեմբերի վերջին: