Եթե մեր հայացքները ձեզ բան չի ասում, ապա ձեր հայացքը բան ասում է, բայց չեմ ասի՝ ինչ. Լևոն Զաքարյանը՝ Թեհմինա Վարդանյանին


12:50 , 22 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Երևանի ավագանու նիստում շարունակվում է քննարկվել Մաշտոցի պողոտան, Մովսես Խորենացու ու Գրիգոր Լուսավորիչ փողոցները անվանակոչել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մովսես Խորենացու ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչի փողոցներ։

«Իմ քայլը«» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը կոչ արեց զերծ մնալ վիրավորանքներից։

«Եկեք առանց վիրավորանքների», - ասաց նա։

Դիմելով «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանին՝ Լևոն Զաքարյանն ասաց. «Եթե մեր հայացքները ձեզ բան չի ասում, ապա ձեր հայացքը բան ասում է, բայց չեմ ասի՝ ինչ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ