Զարմանալի է, որ ԱԺ-ում է հայտնվել մի մարդ, ում մտածողությունը, «Հեքիաթն է կանչում»-ից ու մարիխուանայի օրինականացումից բացի, ոչնչի ընդունակ չէ


12:50 , 22 մայիս, 2019

Իշխանության շարքերում հայտնվել են այնպիսի մարդիկ, որոնց գործելակերպը ցույց է տալիս, որ իրենք նույնիսկ չեն համապատասխանում սովորական հսկիչի կամ պահակի աշխատանքի պահանջներին՝ չնայած այն հանգամանքին, որ այս աշխատանքը մեծ ինտելեկտ ունենալ չի պահանջում։

Օրենսդիր մարմնի երկրորդ դեմք հանդիսացող Ալեն Սիմոնյանը երեկ մուլտֆիլմի միջոցով մի մեկնաբանություն էր տարածել՝ դառնալով ֆեյսբուքյան օգատատերի ծաղրանքի առարկան։ Զարմանալի է, որ ԱԺ-ում է հայտնվել մի մարդ, ում մտածողությունը, «Հեքիաթն է կանչում»-ից, օրհներգն ու դրոշը փոխելու կեղծ օրակարգից ու մարիխուանայի օրինականացումից բացի, ոչնչի ընդունակ չէ։

Մեկ այլ մտքի «գիգանտ» է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով մտածում է, թե ինքն այնպիսի կարևոր անձնավորություն է պետական համակարգում, որ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, սկսել է շրջել թիկնապահներով։ Մեկը չկա՝ ասի՝ էդ ի՞նչ ես քեզանից ներկայացնում, որ մի հատ էլ անհանգստանում ես քո անվտանգության համար, բացի «շիշ բռնելուց» ու գերթանկարժեք մեքենաներ վարելուց՝ ի՞նչ ես արել ժողովրդի համար, մի օր հետաքրքրվե՞լ ես այն մարդկանցով, ովքեր տառապում են աղքատության ճիրաններում։

Այսպիսի պայմաններում Նիկոլ Փաշինյանի գլխավոր գործը դատական համակարգի բերափոխման արշավին զուգահեռ պետք է լինի քաղաքական վեթթինգի ենթարկել Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի նման կադրերին, որոնք ստվեր են նետում պետական համակարգի լուսավոր կետերի վրա։