ԱՄՆ-ն 2 շաբաթ է տվել Թուրքիային ռուսական S-400-ներից հրաժարվելու համար


12:10 , 22 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնել է, որ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք առաջիկայում Կրեմլը պիտի մատակարարի Անկարային։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Հեռուստաալիքը, հիմնվելով անանուն աղբյուրի վրա, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական կողմը վերջնական որոշում կայացնի այդ հարցի շուրջ։

Ըստ  CNBC-ի, եթե այդ ընթացքում Անկարան չհրաժարվի 2017թ. S-400-ների վերաբերյալ կնքած ռուս-թուրքական գործարքից, ապա ԱՄՆ-ն Թուրքիային  չի մատակարարի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի F-35 կործանիչները։  Բացի այդ ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ