«Ժամանակ». Մտածված արձակուրդ. Ռոմանոս Պետրոսյանն Աբովյանի ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու բարոյական իրավունք չի ունենա
09:00 , 22 մայիս, 2019
«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդ է գնացել, որ օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին:
Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա:
Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: