10:21 , 22 հունիս, 2013Աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ը խոստովանել է, որ խախտել է իր օգտատերերից 6 մլն-ի անձնական տվյալների գաղտնիությունը։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին։
Պարզվել է, որ այդ օգտատերերի հեռախոսահամարների ու էլեկտրոնային փոստի հասցեների վերաբերյալ տվյալները 1 տարի շարունակ հասանելի են եղել նման տեղեկություններ ստանալու իրավունք չունեցող «ոլորտների» համար։
Հարկ է նշել, որ Facebook-ն իմացել է այդ խնդրի մասին իր օգտատերերեից մեկի բողոքից հետո։ Տեխնիկական խոտանը (տեղի ունեցածն այսպես է բնութագրել սոցկայքը) վերացվել է 24 ժամվա ընթացքում։
«Սա չափազանց տհաճ միջադեպ էր, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի նման իրավիճակ ապագայում այլևս երբեք չստեղծվի»,-նշվում է Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ։