Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները դուրս են երկու երկրների միջև խաղաղության մթնոլորտի ձևավորման մասին հայտարարության կոնտեքստից


02:49 , 22 մայիս, 2019

Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունների մասին չի տեղեկացրել ԵԱՀԿ-ին, այնինչ նմանատիպ լայնածավալ զորավարժության մասին Ադրբեջանը պարտավոր էր նախապես տեղեկացնել ԵԱՀԿ-ին, իսկ եթե խաղաղության է ձգտում, նաև Հայաստանին: Սա բացահայտ ռազմական ուժի առավելության ցուցադրում է, հոգեբանական ճնշման փորձ: Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցը կբարձրացնի ԵԱՀԿ-ում, քանի որ Ադրբեջանը փորձ է անում դուրս գալու միջազգային վերահսկողությունից, որը հղի է անդառնալի հետևանքներով: 

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններն՝ ընդհանրապես և այս վերջինը՝ մասնավորապես, դուրս են երկու երկրների միջև խաղաղության մթնոլորտի ձևավորման մասին հայտարարության կոնտեքստից: Ինչպես միշտ, Ադրբեջանն ասում է մեկ բան, անում մեկ այլ բան:

Ակնկալում եմ հարցի բարձրացում ՀՀ-ի կողմից միջազգային կառույցներում: