Ադրատիկ ծովում հրդեհվել է թուրքական Nazo S լցանավը: Տուժածներ չկան: Այս մասին հայնում է Dalmacija News խորվաթական լրատվական պորտալը՝ հղում անելով Խորվաթիայի իշխանություններին:
Լցանավն իտալական Ռավեննա քաղաքից ուղևորվում էր Ռումինիայի արևելքի Գալաց նավահանգիստ: Հրդեհի բռկման պահին նավը գտնվել է Իտալիայի Անկոնա քաղաքից 40 մղոն հեռավորության վրա: Անձնակազմի 12 անդամները տարհանվել են:
Հաղորդվում է, որ 91 մետրանոց լցանավում բեռ չի եղել: