Փաշինյանը պաշտոնից ազատել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալին


00:45 , 22 մայիս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Հախումյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Անահիտ Հախումյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»: