Amazon-ը չեղարկել է մանկապղծության մեջ մեղադրվող Վուդի Ալենի հետ պայմանագիրը


05:12 , 22 մայիս, 2019

Studio Amazon-ը «Նյու Յորքի անձրևոտ օրը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Վուդի Ալենին վերադարձրել է ֆիլմի վարձակալության իրավունքը:

Ըստ Variety-ի` Էլ Ֆանինգի և Տիմոթի Շալամեի հետ ֆիլմը նախկինում պատանդի կարգավիճակում էր Ալենի և նրա նախկին գործընկերների միջև դատական վեճի արդյունքում, սակայն իրավունքները վերադարձնելուց հետո Ալենը կարող է տնօրինել ԱՄՆ-ում վարձակալությունը սեփական հայեցողությամբ և իր Gravier Productions ստուդիայի անունից:

Ալենը և Amazon-ը դատական վիճաբանության մեջ էին այն բանից հետո, երբ ընկերությունը հետ էր կանչել ռեժիսորի հետ բազմամիլիոն արժողությամբ պայմանագիրը, որի համաձայն՝ ռեժիսորը պետք է ստուդիայի համար մի քանի ֆիլմ նկարահաներ: Պայմանագիրը խզվել է այն բանից հետո, երբ Ալենի որդեգրված աղջիկը մեղադրել է նրան մանկապղծության մեջ: