Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ հանգիստը


06:08 , 22 մայիս, 2019

Ավելի քան 17 միլիոն մարդ՝ ամբողջ աշխարհից, տառապում է խրոնիկական հոգնածությամբ։ Շատերն անգամ հանգստի ժամանակ չեն կարողանում շեղվել իրենց աշխատանքից։ Գիտնականները նշել են առողջ հանգստի որոշ կանոններ։

Հարցումները ցույց են տվել, որ աշխատանքային օրվա ավարտից հետո մարդիկ չեն կարողանում շեղվել իրենց անավարտ գործերից։ Հետազոտողները կամավորներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը մանրակրկտորեն կազմել է իր եկող աշխատանքային օրվա պլանը, իսկ երկրորդ խումբը չի պլանավորել։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր պլանավորել են իրենց աշխատանքային օրը, զգալիորեն նվազել է տագնապայնության մակարդակը։ Հելսինկիի սրտաբանները եկել են եզրակազության, որ յուրաքանչյուր մարդ տարեկան ամենաքիչը 4 շաբաթ պետք է անցկացնի արձակուրդում։

Անբավարար քանակությամբ հանգիստը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը և կրճատում է կյանքի տևողությունը։ Բացի այդ՝ պետք չէ տարվել all inclusive համակարգով։ Ինչպես պարզել են Լիվերպուլի համալսարանի հետազոտողները, հյուրանոցում հանգստանալու ժամանակ մարդիկ ավելի քիչ են քայլում։

Բացի այդ՝ հանգստացողները սնվում են շատ կալորԻականություն ունեցող սննդով, որը հանգեցնում է մկանների զանգվածի կորստի և ճարպերի ավելացման։ Այսպիսի հանգիստը կարող է դառնալ խրոնիկական հիվանդությունների պատճառ։